22:43 , 19 հունվար, 2013Որ բժիշկը քեզնից ապօրինի գումար է պահանջում` հիվանդիդ <<նորմալ նայելու>> համար, դրանից պետք չի նեղվել, դա արդեն հստակ ձեւավորված ազգաին ավանդույթ է (էպոսում էլ գուցե էդ մասին գրած լինի, մի հատ ուշադիր թերթեք), որ հիվանդանոցում զուգարան գնալու համար էլ պիտի վճարես, էդ էլ սահմանադրությամբ ամրագրված երեւույթ է… Իսկ սա կարելի է համարել հազարամյակի պոռնկությունը: Մարդը հիվանդասենյակի համար վճարում է տասից տասնհինգ հազար դրամ, վճարովի բուժում է անցնում, ամեն սրսկման համար ծախսում է մոտավորապես կես միլիոն դրամ, էդքանից հետո մի հատ քաքոտ հեռուստացույցի համար մի քանի հարյուր դրամ էլ են քամում, հասկանում ես,որ էս հեռուստացույցը պիտի միայն Animal planet-ը ցույց տա, այսինքն` իրենց:
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՎԱՀԱԳՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ