Razm.info-ն գրում է.
Այսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի` 1990թ. ծնված ավագ սերժանտ (ենթասպա) Մուսաև Սեբուհի Ռաֆաել օղլուի (Musayev Səbuhi Rafayıl oğlu) մասին:Մուսաև Սեբուհին սպանվել է ապրիլի 6-ին` Գերանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղի դիրքերում: Ապրիլի 7-ին զինծառայողի դին տեղափոխել են վերջինիս ծննդավայր Բարդա:
Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է Ադրբեջանի զինված ուժերի 57 սպանված զինծառայողի ինքնություն: