Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը, կա զոհ. Արծրուն Հովհաննիսյան


00:41 , 7 ապրիլ, 2016
Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: