Ադրբեջանական աղբյուրների տարածած ապատեղեկատվությունը մի բերեք հայկական տիրույթ


23:48 , 6 ապրիլ, 2016
Մենակ հայկական լրատվականները կարող են haqqin.az-ին հղում տալով նյութ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի վերաբերյալ։ Հազար անգամ զգուշացրեցին, որ ադրբեջանական աղբյուրների տարածած ապատեղեկատվությունը մի բերեք հայկական տիրույթ։ Մի քանի լրատվականներ ուղղակի չեն կարողանում հասկանալ այս պարզ ճշմարտությունը։ Շատ դեպքերում նմանատիպ հոդվածները քողարկված նպատակներ են հետապնդում. Ուորլիքի դեպքը բացառություն չէ, կարծում եմ։
Հ.Գ. Տվյալ նյութը չեմ տարածում, քանի որ չեմ ուզում նպաստել հաքին.ազ-երի մարտավարական նպատակների իրականացմանը։