Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է


21:42 , 6 ապրիլ, 2016

Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում:

Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ:

Ադրբեջանին զսպող առանցքային գործոնն անկասկած հայկական զինուժն է. Սակայն չի խանգարի զուգահեռ ստեղծելու զսման միջազգային մեխանիզմներ, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան ադրբեջանական սադրանքները կանխելու հարցում: