Իրանի նախագահ Ռուհանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ


19:07 , 6 ապրիլ, 2016
Հենց նոր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանու թվիթերյան էջի միջոցով տարածվեց հայտարարություն` համաձայն որի Ռուհանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել համամարտության խաղաղ լուծմանը:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ Իրանի ողջ քաղաքական վերնախավը պատրաստակամություն հայտնեց աջակցել կարգավորման և խաղաղ բանակցությունների վերադառնալու գործընթացին, ինչև խոսում է Իրանի` տարածաշրջանային անվտանգության հիմնական օղակներից մեկը լինելու փաստի մասին: