Ալիևի այսօրվա թվիթերյան գրառումը ևս մեկ խոստովանություն է, որ ագրեսիայի պատասխանատուն հենց Ադրբեջանն է


19:18 , 5 ապրիլ, 2016

Ալիևը կրկին խոստովանել է։

Ալիևի այսօրվա թվիտերյան գրառումը ևս մեկ խոստովանություն է, որ վերջին օրերի աննախադեպ ագրեսիայի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։

Մեղադրելով հայերին` նա միաժամանակ պնդում է, որ հայերի միակ նպատակը ստատուսքվոյի պահպանումն է։ Այն հարցը, թե ինչպես կարելի էր ստատուքվոն համադրել ռազմական ակտիվ գործողության հետ, նրա ծալքերը չի շոշափում։

Թվիտերի 140 նիշը բավարար է Ալիևի ինքնախոսովանական ցուցմունքի համար։