Ադրբեջանում հասարարական բողոքի նոր ալիք է հասունանում


07:09 , 5 ապրիլ, 2016
Որոշ լրատվամիջոցներ օգտատերերի ընդհանուր տրամադրությանն ընդառաջ գնալով, սկսել են շրջել երկրի կինոթատրոններով, հասարակական զվարճության վայրերով, արձանագրել նշվածներից որոշներում տիրող մթնոլորտի ոչ ադեկվատ լինելը աղետի մեջ գտնվող երկրի ընդհանուր տրամադրության հետ և այս թեմայով ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն հրապարկվում են հոդվածներ:
Հասարակական բողոք է հասունանում նաև ճակատաում սպանվածների մեծ թվի պատճառով: Ադրբեջանական իշխանությունները այսօր որոշում են կայացրել, որ բանկային վարկերից ու դրանց տոկոսներից ազատեն սպանվածների ընտանիքներին: Սրանով իշխանությունները իրենց իսկ բերանով հաստատում են ադրբեջանցի օգտատերերի այն մեկնաբանությունները, որոնցում ասվում էր, որ ճակատում ծառայում և սպանվում են միայն աղքատների զավակները: Այս որոշումն էլ ավելի է բորբոքել երկրի հասարակությանը: Մյուս հետաքրքիր պահը այս որոշման հետ կապված այն է, որ սպանվելու են փորձում մղել երկրի աղքատ ընտանիքների զավակներին, որպեսզի իրենց մահով թեթևացնեն ընտանիքի վզին ընկած վարկերը: