Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Օրհան Մյուսթաջեբովի ինքնությունը


05:55 , 5 ապրիլ, 2016

Razm.info–ն գրում է.

Ապրիլի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Օրհան Մյուսթաջեբովի (Müstəcəbov Orxan) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի Գոբուսթանի շրջանի Բադալլի գյուղից էր:  

Օրհան Մյուսթաջեբովի (Müstəcəbov Orxan)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրհան Մյուսթաջեբով (MüstəcəbՕրհան Մյուսթաջեբովի (Müstəcəbov Orxan)ov Orxan)

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 32 սպանվածի ինքնություն: