4 օրերի ընթացքում հայկական կողմը կորցրել է 8 դիրք


21:17 , 4 ապրիլ, 2016

4 օրերի ընթացքում հայկական կողմը կորցրել է 8 դիրք. ՌազմինֆոՄարտերի 4 օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են.

• 20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
• 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
• 26 անհետ կորած զինծառայող

• 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա

• 3 դիրք հյուսիս (մարտերը շարունակվում են)
• 5 դիրք հարավ (մարտերը շարունակվում են)
(ընդհանուր մոտ 200-250 մետր ոչ բնակելի տարածք)

• 7 տանկ

Այս ամենը տրված է 04.04.2016 11:00 դրությամբ

Ասուլիսի ժամանակ այս ամենի մասին հայտնել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը, փոխանցում է Ռազմինֆոյի թղթակիցը: