Ինչպես վարվել տեղեկատվության հետ պատերազմի ժամանակ


18:54 , 4 ապրիլ, 2016

Media.am-ը գրում է.

Երբ գալիս է պատերազմը, մարդը պատրաստ չի լինում։ Ամենակարևորը, մի կողմից` նա տվյալ պահին մի բան անելու մղում է ունենում։ Մյուս կողմից` դառնում է ավելի էմոցիոնալ։ Այս ամենը դառնում է շատ վտանգավոր, երբ մարդու ձեռքին հայտնվում են սոցիալական ցանցերը։ Քանի որ նա հայտնվում է միանգամից ծանր վիճակում․ մի կողմից` պետք է իմանալ, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ կիսվել մնացածի հետ։ Տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք, ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկը իր խնդիրներով․

Ա․ Սեփական երկրի պաշտոնական տվյալները։ Այստեղ կան մի շարք խնդիրներ․ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ ուշանում է։ Ինչ֊որ տեղեկատվություն թաքցվում է` ելնելով գաղտնիության սկզբունքներից։ Ինչ֊որ տեղեկատվություն կարող է թաքցվել նաև կամայական սկզբունքով կամ խուճապից խուսափելու համար։ Բացի դրանից` ինչ֊որ տեղեկատվություն կարող է միտումնավոր խեղաթյուրված լինել` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու, քարոզչական, հոգեբանական ազդեցություն ունենալու կամ այլ դրդապատճառներից ելնելով։

Բ․ Հակառակորդի տեղեկատվություն։ Այս կարգի տեղեկատվությունը ինքնին հաճախ կառուցված է լինում այնպես, որ հոգեբանական ազդեցություն ունենա հենց հակառակորդի հասարակության, այսինքն` ձեզ վրա։ Բացի այդ` սրան ավելանում են բոլոր խնդիրները՝ կապված Ա կետի հետ:

Գ․ Լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվություն։ Այստեղ սկսվում է ամենաբարդը, քանի որ լրատվամիջոցները շատ տարբեր են և հաղորդում են սխալ տեղեկություններ, քանի որ.

Դ․ Սոցիալական ցանցերը։ Այստեղ սկսվում է իսկական մղձավանջ, քանի որ․

Նմանատիպ աղբյուրների բազմազանությունը, տեղեկատվության քանակը և որակը լուրջ խնդիր են առաջացնում ոչ միայն հասարակ մարդկանց, այլ նաև լրագրողների համար։ Բնականաբար, տեղեկատվությունը ստուգելու համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ գործիքներ և միջոցներ։ Սակայն կան տեղեկատվական հիգիենայի մի քանի միջոցներ․

Եվ վերջինն ու կարևորը. եթե միանշանակ համոզված չեք տեղեկատվության ճշմարիտ լինելու մեջ, մի շտապեք դրանով կիսվել սոցցանցերում։ Հիշեք, որ սոցցանցերում այսպիսի պահերին յուրաքանչյուրը դառնում է լրատվամիջոց մնացածների համար։ Իսկ դա նշանակում է նաև պատասխանատվություն։