Ադրբեջանը նոր տարածքներ կորցնելու մտավախություն ունի


14:05 , 4 ապրիլ, 2016

Պաշտոնական Բաքվի կողմից առաջնագիծ նետված տեխնիկայի տեսականին ցույց է տալիս, որ ադրբեջանական զինուժը դիմադրության հարցում լուրջ խնդիրներ ունի. ադրբեջանական գրեթե ողջ զինանոցը մարտադաշտում կիրառվել է:

Այն, որ Ադրբեջանն արդեն իսկ պաշտոնապես խոսում է պաշտպանության անցնելու մասին երկու բան է հուշում:

Կամ Ադրբեջանի հարձակվողական պլանները վերջնականապես ձախողվել են ու խնդիր է դրված տարածքներ չկորցնել (տարածքներ, որոնք ապրիլի 1-ի հարձակումից առաջ գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ) կամ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ուղերձ հղել առ այն, որ էսկալացիոն գործընթացների ու դրա պատճառների հետ առնչություն չունի և «ընդամենը» պաշտպանվում է: