Այսօր. Արցախի հյուսային սահմանը (Photo)


22:47 , 3 ապրիլ, 2016

Էրիկ Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը, որ Ադրբեջանի հետ սահմանակից է, տարհանվել է ակտիվ մարտական գործողություններից հետո, որոնք սկսվեցին ապրիլի 2-ի վաղ առավոտյան: Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում հրադադարի կնքումից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենախոշոր այս բախումներին զոհ են գնացել տասնյակ մարդիկ:

Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում հայկական ստորաբաժանումները հրետանիով հարված են հասցնում ադրբեջանական առաջնագծին՝ ի պատասխան նրանց ռազմական ուժերի կողմից լայնածավալ հարձակման, որը սկսվեց ապրիլի 2-ի վաղ առավոտյան: