Ադրբեջանը Թալիշում ցուցադրել է թե ով է ինքն իրականում


22:24 , 3 ապրիլ, 2016

Ադրբեջանը Թալիշում ցուցադրել է թե ով է ինքն իրականում: Մի քանի ժամ առաջ նրանք խոստացել էին, որ Ղարաբաղում ապրող հայերի հանդեպ ցույց կտան այնպիսի վերաբերմունք, ինչպես ադրբեջանցիների նկատմամբ, բայց Թալիշում կատարածից հետո ինչի մասին է խոսքը: Այսքանից հետո միջազգային կառույցները մեծ անելիք ունեն, խոսքը դատարկ հայտարարությունների մասին չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, մեղմ ասած, թքած ունի նրանց վրա: Այս դեպքում նույն այդ միջազգային կառույցները չեն կարող մեղադրել Հայաստանին նրա արած եւ ոչ մի քայլի համար: