Մարտակերտում լրագրողները հակառակորդի հրետակոծության տակ են հայտնվել


20:48 , 3 ապրիլ, 2016
Tert.am-ը գրում է.
Sputnik Armenia-ի լրագրողները Մարտակերտում ադրբեջանական կրակի տակ են հայտնվել՝ չնայած Բաքվի կողմից հայտարարված հրադադարի: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, լրագրողները չեն տուժել:

Մարտակերտի շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը հայտնում է, որ հրետակոծությունը շարունակվում է արևելյան կողմից:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվում են: