ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ` Մինսկի կողմից Բաքվին սատարելու պատճառով


18:51 , 3 ապրիլ, 2016

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ` Մինսկի կողմից Բաքվին սատարելու պատճառովPanARMENIAN.Net-ը գրում է.

2016թ. ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

Բելառուսի արտաքին գերատեսչությունն ապրիլի 2-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա»:

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: