Դեմոտիվատորներ պատրաստող հեղինակային ծրագիր: Demotivator Creator


23:09 , 18 հունվար, 2013

 


Ինտերնետում այժմ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր մարդկանց կողմից պատրաստված հումորային և այլ թեմաներով դեմոտիվատորներ: Եթե ցանկանում եք մի քանի վայրկյանում պատրաստել Ձեր հեղինակային դեմոտիվատորը, ապա կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված այս ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է դեմոտիվատորի պատրաստի շաբլոն, որտեղ անհրաժեշտ է  ընդամենը տեղադրել լուսանկարը, գրել վերնագիրը և բացատրությունը: Պատրաստելուց հետո սեղմեք Ctrl+S և պահպանեք այն որպես լուսանկար: Եթե ծրագիրը չի բացվում Ձեր համակարգչի վրա, ապա տեղադրեք .Net Framework 4.0: