22:47 , 18 հունվար, 2013
Առաջադրված է 11 անվանակարգում, այդ թվում՝ որպես տարվա լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, օպերատորական աշխատանք:
Առավելությունները: Գեղեցիկ, շատ գեղեցիկ պատկեր: Տեղ-տեղ այնքան գեղեցիկ, որ տպավորություն էր ստեղծվում, որ national geographic - ի փաստավավերագրական ֆիլմերից եմ դիտում: Եվս մեկ առավելություն վերջաբանն էր, հետաքրքիր էր:
Թերությունները: Թեման, որը կար, մինչև վերջ լավ բացահայտված չէր: Ֆիլմի ընթացքում բազմաթիվ ակնհայտ սխալներ կային (կիքսեր): Տեղ-տեղ շատ անհավանական էր, չէիր հավատում: Մինչև վերջ չէիր կարողանում հերոսին հասկանայիր, նրա հետ ապրեիր: Պատկերի գեղեցկությունից շատ տուժել էր իմաստային մասը: Ու զգացողությունը, որ որքան էլ պատմությունը թվում էր ավարտված, միևնույն է ոնց որ թե ինչ-որ բան կիսատ թողեցին:
Ընդհանուր առմամբ վատ ֆիլմ չէր, բայց լավն էլ չէր: Գեղեցիկ էր, միայն դրա համար թեկուզ արժե նայի: Ավելի լավ է մեծ էկրանին (ֆիլմը 3D - է): Իմ գնահատականը՝ 6/10 -ից: