Մարդկանց «դուխը» հելել, իրենց ուտում ա...


15:39 , 3 ապրիլ, 2016

Հետաքրքիր ազգ ենք մենք....

Երեկվանից մի շատ հետաքրքիր բան եմ նկատել. տնտեսապես թույլ ու սոցիալապես հազար խնդիր ունեցող մեր երկրում, ուր հասարակության մի զգալի մասը դժգոհ է իշխանություններից, հարյուրավոր մարդիկ Երևանում, մարզերում գնում կամավորներ են գրվում, որ գնան Ղարաբաղ, օգտակար լինեն իրենց երկրին, իրենց պետության զինվորը դառնան իրենց կողմից քննադատելի այդ նույն իշխանության, ռազմական ղեկավարության ներքո:

Սա բացառիկ իրավիճակ ա... մարդիկ դա անում են իրենց կամքով, առանց պարտադրանքի, ու մի գրամ չեն տրտնջում, հակառակը՝ կամավորականների ցուցակագրման կետերում հերթեր են գոյանում....մարդկանց «դուխը» հելել, իրենց ուտում ա....