Ադրբեջանը վերջնագրային ձևով հայկական ուժերից պահանջում է դադարեցնել հակահարձակողական գործողությունները


14:08 , 3 ապրիլ, 2016
Սահմանային լարված իրադրության վերաբերյալ հրապարակայն տեղեկությունների համադրմամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի մաքսիմում պլանը մեկ-երկու ռազմական հենակետ գրավելն էր։ Նախահարձակ լինելով ողջ զինտեխնիկայով նրանց սկզբնապես հաջողվել է որոշակի առավելություն ապահովել և գրավել մեկ-երկու ռազմական հետակետ, սակայն հակահարձակման արդյունքում ադրբեջանցիներն իրենց մաշկի վրա զգացին հայ զինվորի ուժը և այժմ փորձում են պարզապես ամրանալ այդ փոքր նվածումների վրա։ Այդ մասին է վկայում քիչ առաջ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե Ադրբեջանը միակողմանիորեն ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները և ամրանալ նվաճված տարածքներում։ Հաղորդագրության վերջին հատվածում Ադրբեջանը վերջնագրային ձևով հայկական ուժերից պահանջում է դադարեցնել հակահարձակողական գործողությունները, այլապես իրենց ողջ զինտեխնիկայով կանցնեն հարձակման։ Իսկ ինչ կարելի է ենթադրել այս ամենից․ Ադրբեջանի ախորժակը, որն սկզբնապես շատ մեծ էր, չհագեցավ և ցանկանում են բավարարվել այդ ձեռքբերումներով՝ տեսնելով ռեալ վտանգ՝ հակահարձակման արդյունքում սեփական երկրի տարածքներից նոր հողեր զիջելու։
Սակայն Ադրբեջանի այս առաջարկն ընդունելը մեզ համար կարող է շատ վատ հետևանքներ ունենալ և նախադեպ հանդիսանա հետագայի համար։ Ադրբեջանի ձայնը մի երկարատև ժամանակով լռեցնելու համար անհրաժեշտ են պատժիչ գործողություններ, որոնց արդյունքում ադրբեջանական կորուստները կլինեն մաքսիմում մեծ։ Մյուս կողմից դեպքերի նման ընթացքը կարող է սասանել ալիևյան վարչակարգի դիրքերը, և ինչպես 90-ական թթ․ սկզբներին առաջացնի ներքին անկայուն դրություն։ Այս ընթացքի պարագայում հայկական կողմը շահող դուրս կգա։