16:46 , 2 ապրիլ, 2016Ներկայացնում ենք PanPhoto գործակալության բացառիկ ֆոտոշարքը Ստեփանակերտի բժշկական կենտրոնից բուժում են ստանում ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների հետևանքով տուժածները։
Նրանցից Գևորգ Գրիգորյանը ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք է ստացել, կատարվել է վիրաբուժական մշակում: Գևորգի զույգ եղբայրն էր Գրիգորյան Վաղինակ , որը մահացել էր
Անդրեասյան Վարդանը, 2004-ին ծնված-ազդրի բազմաբեկոր կոտրվածք է ստացել, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն, ամեն ինչ նորմալ է:
Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել էին։















