Ադբեջանական ապատեղեկատվությունը չի սահմանափակվում միայն շփման գծին վերաբերող լուրերով


16:03 , 2 ապրիլ, 2016
Ադբեջանական ապատեղեկատվությունը չի սահմանափակվում միայն շփման գծին վերաբերող լուրերով: Սեփական ժողովրդին խաբում են նաև Հայաստանի մասին կեղծ հերյուրյանքներ տարածելով: Այսպես, հենց նոր Ադրբեջանի գլխավոր հեռուստաալիքներից մեկով հեռարձակվում էր մի լուր, որտեղ խոսվում էր այն մասին, որ իբր ծանր տնտեսական իրավիճակի պատճառով Երևանում սկսվել են բազմահազարանոց ցույցեր: Սեփական քաղաքացիներին խաբե՞լ ու այս աստիճան խաբե՞լ: Սա է այսօրվա Ադրբեջանը. զրոյական հարգանք սեփական քաղաքացիների հանդեպ և ափսոսանքի բացակայություն սեփական զինվորների թափվող արյան համար: