Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը


13:16 , 2 ապրիլ, 2016

Galatv.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում  մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունների առնչությամբ:

Այս մասին, «Ինտերֆաքսի տեղեկացմամբ, լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել»,-ընդգծել է Պեսկովը: