Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին


11:43 , 2 ապրիլ, 2016

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:

Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է.

«Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»: