«Վերնատուն» գրական միավորման անդամները՝ 20-րդ դարասկզբին...(Photo)


00:34 , 2 ապրիլ, 2016
«Վերնատուն» գրական միավորման անդամները՝ 20-րդ դարասկզբին... Լուսանկարում «Վերնատուն» գրական միավորման անդամներն են՝ Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը:

«Վերնատուն» գրական ակումբը՝ հայ գրողների առաջին միավորումներից մեկն էր, որը ստեղծվեց Հովհաննես Թումանյանի ջանքերով 1899 թվականին և գործում էր Թիֆլիսում: Նրա մասնակիցները հավաքվում էին Թումանյանի բնակարանի վերջին՝ չորրորդ հարկում, և հենց այստեղից էլ առաջացել էր միավորման անվանումը՝ «Վերնատուն»: Մշտական անդամներից բացի, որոնցից էր նաև Նիկոլ Աղբալյանը, «Վերնատան» հանդիպումներին մասնակցում էին Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլ անվանի գործիչներ։

«Վերնատունը» գործեց մինչև 1908 թիվը, իսկ հետագայում, 1912-ին, հենց այդ միավորման հենքի վրա Թիֆլիսում հիմնադրվեց Հայ գրողների կովկասյան ընկերությունը՝ փաստացի հայ գրողների առաջին միությունը, որի նախագահը նույնպես Հովհաննես Թումանյանն էր: