19:22 , 31 մարտ, 2016Գազարն օգտակար է ոչ միայն տեսողության համար, այլև կնոջ առողջության համար: Եվրոպացի գիտնականները պնդում են, որ գազարի պարբերաբար օգտագործումը սննդակարգում 60 տոկոսով նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:

Գաղտնիքը գազարի մեջ բետա կարոտինի պարունակությունն է: Սննդաբանները վաղուց են հայտնաբերել, որ այդ նյութն ունակ է պաշտպանելու օրգանիզմն այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են քաղցկեղը և սրտանոթային խնդիրները: