Պոպուլիզմն ու դեմագոգիան այսօր մեր քաղաքական կյանքում միավորվել են


18:55 , 31 մարտ, 2016
Անտիկ աշխարհից հայտնի պոպուլիզմն ու դեմագոգիան այսօր մեր քաղաքական կյանքում միավորվել են՝ հանդես գալով որպես միևնույն մեդալի երկու կողմեր: Եվ զարմանալին այն է, որ դրանով տառապում է ոչ միայն իշխանություն ունեցող քաղաքական ուժը, այլև քվազիընդդիմադիր ու նույնիսկ ոչ քվազիընդդիմադիր ուժերը: Այնպես որ այդ հարցում հաստատ սխալվում է Սարգսյանը, երբ Քենեդու անվան դպրոցի իր ելույթում նշում է, որ խորհրդարանական կառավարումը կապահովի կուսակցությունների կայացվածությունը: Չգիտեմ այլոց մոտ ինչպես, սակայն մեզանում դա դժվար թե տեղի ունենա՝ հաշվի առնելով դրանց այլասերվածությունը... գոնե առաջիկա տասնամյակներում: