12:53 , 18 հունվար, 2013
2-ամյա Հովհաննեսը մեր օգնության կարիքն ունի, Բանիոն Բաբասյանին հարկավոր է 4-րդ կարգի դրական արյուն, օգնենք չորսամյա Լիլիթին, Արցախյան պատերազմի հերոսի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, անհրաժեշտ է օգնություն, աչքի չարորակ ուռուցքով տառապող փոքրիկ Միլենան քո օգնության կարիքն ունի...
Նման հայտարարություններ կամ խնդրանքներ և՛ սոց ցանցերում, և՛ ընդհանրապես, առօրյա կյանքում կարելի է շատ հանդիպել: Երբևէ մտածե՞լ եք՝ եթե յուրաքանչյուրս մեր թեկուզ շատ չնչին օգնությունը անենք, նման մարդկանց կարող ենք կյանք փրկել: Երբ տեսնում ենք, որ մեկը կա, ով կարող է անիմաստ մեծ գումարներ ծախսել, իսկ մյուս կողմում նման գումարներ չլինելու պատճառով մարդ է մահանում, բոլորս` նույնիսկ նման գումար ծախսողները, սրտացավով ենք մոտենում: Իսկ ո՞ւր մնացին մարդկային արժեքները: Չի՞ կարելի արդյոք օգնել, երբ գիտես, որ քո օրվա ծախսածը կամ օրվա եկամուտը կարող է մեկի կյանքը փրկել: Մեր ձեռնարկատերերը կամ մեր ժամանակների հարուստները, եթե յուրաքանչյուրը տարին թեկուզ մեկի կյանքը փրկի իրենց համար արժեք չունեցող փոքր գումարով, շատ ավելի փառքի ու աստծո օրհնության կարժանանան: Խնդրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, սիրեք զմիմյանս, ոչ թե գնա մեռի՝ արի սիրեմ: