22:56 , 30 մարտ, 2016
Araratenews.am-ը գրում է.
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան Թուրքիայից ակնկալում է հարգանք խոսքի ազատության նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, այսպիսով Շտայնմայերը մեկնաբանել է գերմանացի դեսպան Մարտին Էրդմանին Թուրքիայի ԱԳՆ զրույցի համար կանչելը` նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ երգիծական տեսանյութի պատճառով:
«Ես կարծում եմ, որ մենք կարող են ակնկալել գործընկեր երկրից հարգանք եվրոպական արժեքների նկատմամբ: Սա նաև վերաբերում է խոսքի ազատությանը»,-ասել է նա` հավելելով, որ տեսակետը հասցվել է թուրքական կողմին: