22:32 , 30 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից Սիրիայի վնասն արդեն գերազանցել Է 200 մլրդ դոլարը:
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Տնտեսական վնասը եւ ենթակառուցվածքին հասցված վնասը գերազանցում են 200 մլրդ դոլարը: Տնտեսական հարցերը կարելի Է կարգավորել Սիրիայում իրադրության կայունանալուց անմիջապես հետո: Բայց ենթակառուցվածքի վերականգնումը երկար ժամանակ Է պահանջում»,-ասել Է Ասադը: