Էդի Սլիմանը 69-ամյա Ջեյն Բիրկինին լուսանկարել է Saint Laurent-ի համար


22:12 , 30 մարտ, 2016


Saint Laurent մոդայի տան ստեղծագործ տնօրեն Էդի Սլիմանը Music Project ընկերության համար նկարահանել է 69-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինին: Ընկերության Twitter-ի էջում հրապարակված լուսանկարներում նա հագել է Le Smoking ոճի կանացի հագուստ՝ պատրաստված 1966 թվականին Իվ Սեն-Լորանի կողմից: Այդ մասին հայտնում է Vogue-ն:

Saint Laurent Paris (ավելի վաղ Yves Saint Laurent) մոդայի տունը հիմնադրվել է 1962 թվականին Իվ Սեն-Լորանի կողմից Պիեր Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն-Լորանը իր բրենդը փոխանցել է Pinault Printemps Redoute (PPR) հոլդինգին: Իսկ 2012 թվականին ընկերության ստեղծագործ տնօրեն է դարձել Էդի Սլիմանը: