ԻՊ 18 հավաքագրողներ ձերբակալվել են Մոսկվայում հատուկ գործողության ընթացքում


21:52 , 30 մարտ, 2016

russia-issue-passports-ukraines-berkut-police-forceAraratnews.am-ը գրում է.

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 18 հավաքագրողի:

Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Նրա տեղեկացմամբ` ձերբակալվածները զբաղվել են մարդկանց հավաքագրմամբ և պատրաստել են ԻՊ-ի շարքերը համալրելուն: Նրանք նաև պատրաստել են կեղծ փաստաթղթեր: Մի քանի հասցեներով միաժամանակ իրականացված հատուկ գործողության ընթացքում կասկածյալների մոտից առգրավվել են համակարգիչներ, տպիչ սարքեր և այլ տեխնիկա: Ներկա պահին կասկածյալներին հարցաքննում են: Նախնական տվյալներով` նրանց մի մասը ոչ օրինական է եղել Ռուսաստանում: