2015թ. Գերմանիայում թալանվել է ռեկորդային թվով բնակարաններ


21:46 , 30 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

2015թ.-ի ընթացքում Գերմանիայում թալանված բնակարանների ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցել է 2014թ.-ին գրանցված թալանի դեպքերըև ռեկորդ է սահմանել նման հանցագործությունների կտրվածքով վերջին 15 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերմանական «Welt»-ին:

Հանցագործությունների աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է երկրի հյուսիսային և հյուս-արևմտյան շրջաններում: Թերթը նշում է, որ թալանված բնակարանների տերերի 25 տոկոսը-ը միջադեպից հետո մտադրություն է ունեցել բնակություն հաստատել երկրի այլ բնակավայրերում: Մոտ 10%-ը կյանքի է կոչել այդ մտադրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ