19:54 , 30 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ ընդունած հակառուսական պատժամիջոցները հասել են իրենց նպատակին։ Այս մասին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, փոխանցում է The New York Times-ը։
«Այն ժամանակ, երբ Ռուսաստանում խորը տնտեսական անկումն ուժեղացել է նավթի գների կտրուկ նվազելու պատճառով, մեր նպատակաուղղված պատժամիջոցները գործել են, ինչպես եւ պլանավորված էր։ Ռուսաստանի համար մեծ ծախսեր են՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների վրա մակրոտնտեսական ազդեցությամբ»,- ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը փնտրել է ոլորտները, որտեղ պատժամիջոցները ամենաթույլ հետեւանքները կունենային ԱՄՆ-ի, դաշնակիցների եւ Ռուսաստանի ժողովրդի համար։