22:00 , 30 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բրիտանացի երաժիշտ և Public Image Ltd խմբի լիդեր Ջոն Լայդոնը, որը նախկինում հայտնի էր Ջոնի Ռոթեն անունով, որպես Sex Pistols խմբի առաջատար, The Sunday Times-ին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ կորցնում է տեսողությունը։
Լայդոնի խոսքերով, նա չի կարող ոչինչ կարդալ, նույնիսկ թերթերի նյութերի վերնագրերը, իսկ ելույթների ժամանակ ստիպված է ակնոցներ կրել, որպեսզի չընկնի բեմից։
Երաժիշտը վախենում է վերջնական կուրանալուց և վտանգ է զգում այդ առթիվ։ «Տեսողությունս կորում է դանդաղ և ճնշող։ Դա մռայլ է և ինձ մնում է հաճույք ստանալ դեպրեսիայից»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ