ԱՄՆ-ում Էրդողանին դիմավորել է Չավուշօղլուն


16:39 , 30 մարտ, 2016

ԱՄՆ-ում Էրդողանին դիմավորել է ՉավուշօղլունBarometer.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է "Ջումհուրիյեթ" պարբերականը"։

Ամերիկյան իշխանությունները Թուրքիային հատուկ "մեսիջ" ուղարկելու նպատակով որևէ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի չեն ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորելու։

Վաշինգտոնում վայրէջք կատարած Էրդողանին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։