16:00 , 30 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմից Սիրիայի կրած վնասն արդեն գերազանցել է 200 մլրդ դոլարը, հաղորդում է RIA Novosti-ն:
Ասադը նաև ընդգծել է, որ, թեև տնտեսական վնասները կարելի է հետ բերել, սակայն ենթակառուցվածքների վերականգնումը շատ դժվար կլինի:
Հակամարտության պատճառով, 2011 թվականից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: