Մինո Ռայոլան նորից գործի է անցել. Մխիթարյանի "Յուվենտուս" տեղափոխությունը սարերի հետևում չէ


15:19 , 30 մարտ, 2016

Մինո Ռայոլան նորից գործի է անցել. Մխիթարյանի  Barometer.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի "Յուվենտուսի" ղեկավարության հետ՝ քննարկելու Հայաստանի հավաքականի ավագի տեղափոխության հարցը, գրում է Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի չեմպիոնը վաղուց է հետաքրքրված 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն սակայն գերմանական ակումբը չի ցանկանում բաժանվել իր թիմի առաջատարներից մեկից: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 20 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: