Այսօր նախատեսված է Ջոն Քերիի և Ալիևի հանդիպումը


14:28 , 30 մարտ, 2016

Այսօր նախատեսված է Ջոն Քերիի և Ալիևի հանդիպումը168.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի գրաֆիկում, որը վերաբերում է այսօր Ջոն Քերիի մարտի 30-ի հանդիպումներին:

Գրաֆիկում նշված է, որ Ջոն Քերին Ադրբեջանի նախագահի հետ կհանդիպի տեղի ժամանակով ժ. 14:00-ին:

Հիշեցնենք, որ Ալիևը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: