Աբու Դաբի-Չիկագո չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում


12:35 , 30 մարտ, 2016
Աբու Դաբի - Չիկագո չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում

Այսօր առավոտյան «Etihad Airways»-ը պատկանող ինքնաթիռը, որը սպասարկում էր Աբու Դաբի - Չիկագո չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Պատճառը այն է, որ մի տղամարդ իրեն վատ է զգացել, ինչից հետո անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել: Սակայն չեն հասցրել նրան բժշկական օգնություն ցուցաբերել, որից հետո նա մահացել է:

Քիչ անց ինքնաթիռը կշարունակի ճանապարհը: