Boeing ընկերությունը մտադիր է մոտ 8.000 աշխատակից կրճատել. լրատվամիջոցներ


09:40 , 30 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Boeing ավիաշինարարական կորպորացիան մտադիր է մոտ 8.000 աշխատակից կրճատել, այս մասին իր կայքում հայտնել է The Seattle Times թերթը։
 
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ այս տարվա հունիսին մտադիր է կրճատել առնվազն 4000 աշխատակցի, առավելապես՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում, որտեղ տեղակայված են նրա արտադրական հզորությունները: Սակայն, ըստ թերթի տվյալների, ընկերությունն աշխատանքից կազատի ևս այդքան աշխատակցի, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախկինում Boeing-ում հայտնել էին, որ կրճատումները կապված են արտադրական ծախսերը նվազեցնելու անհրաժեշտության հետ։