ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի անկախությունը


08:50 , 30 մարտ, 2016

Ամերիկյան Հավայի նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։

167 բանաձևում, որը վերնագրված է «Հարգելով և ճանաչելով ԼՂՀ-ն», ասվում է, որ Հավայի նահանգի 28-րդ օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատը 2016 թվականի հերթական նիստում «ճանաչում է ԼՂ Հանրապետությունը և խրախուսում միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ղարաբաղը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։