Խնդրում եմ օգնեք գտնել ուղեբեռս. Արաս Օզբիլիս (լուսանկար)


06:55 , 30 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո Մադրիդ վերադառնալիս կորցրել է իր ուղեբեռը:

Ֆուտբոլիստը ինսթագրամի իր միկրոբոլոգի միջոցով խնդրել է օգնել գտնել ուղեբեռը:

«Շատ կարևոր իրեր ունեմ այնտեղ: Խնդրում եմ օգնել և տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի գտնեմ ուղեբեռս»,- գրել է Արաս Օզբիլիսը:

Լուսանկարում ֆուտբոլիստի ուղեբեռն է.