05:29 , 30 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Ամերիկյան 1016 industries թյունինգային ընկերությունը ներկայացրել է Lamborghini Huracan սուպերքարի վերամշակված տարբերակը, որը ստացել է Renato անվանումը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, կուպեն զինվել է հատուկ աերոդինամիկ թափքով, որի մշակմամբ զբաղվել են ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ոլորտի մասնագետները:
Բոլոր աերոդինամիկ մասերը պատրաստվել են ածխածնից: Բացի այդ, սուպերքարը ստացել է հետևի հակաթև:
Վերամշակումների արդյունքում Lamborghini Huracan Renato-ի 5.2 լիտր ծավալով V10 շարժիչի հզորությունը 610 ձիաուժից հասել է 638-ի:



