Բարսելոնան խաղում է տիեզերական մակարդակով, բայց Ռեալը կարող է զարմացնել. Տեբաս


00:39 , 30 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Իսպանիայի ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կիսվել է «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման սպասումներով:
 
«Առաջին խաղում ավելի շատ վստահ էի «Բարսելոնայի» հաղթանակի վրա: Այս խաղում, կարծում եմ` «Ռեալը» կկարողանա զարմացնել: Բայց իհարկե, պետք է ընդունել, որ «Բարսելոնայի» մակարդակը տիեզերական է:
 
Պետք չէ երկերեսանի լինել: Երբ հանդիպում եմ ընկերներիս, նրանք հիշեցնում են, որ 8 տարեկանից «Ռեալին» եմ երկրպագում:
 
Չեմ սիրում ստել: Սակայն մարդիկ պետք է իմանան, որ համակրանքը չի ազդում աշխատանքիս վրա»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Onda Cero-ն: