Արաս Օզբիլիսը խնդրում է օգնել գտնել ուղեբեռը


00:00 , 30 մարտ, 2016

Արաս Օզբիլիսը խնդրում է օգնել գտնել ուղեբեռըBarometer.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մադրիդ վերադառնալուց հետո կորցրել է իր ուղեբեռը: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, եւ խնդրել է օգնել գտնել իր ուղեբեռը:

Մադրիդի օդանավակայանում ինձ ասացին, որ հաջորդ օրը կստանամ ուղեբեռը: Հաջորդ օրը վարորդը եկավ, սակայն առանց իմ ուղեբեռի: Արդեն 3 օր ես սպասում եմ: Խնդրում եմ օգնել, տարածել, որպեսզի գտնեմ իմ ուղեբեռը: Ես շատ կարևոր իրեր ունեմ, խնդրում եմ օգնել. լուսանկարում իմ ուղեբեռն է-գրել է ֆուտբոլիստը: