Ռուսական զենքի արտահանումը 2015թ. կազմել է 14.5 միլիարդ դոլար. Վլադիմիր Պուտին


23:27 , 29 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2015թ. ռուսական զենքի արտահանումը կազմել է 14.5 միլիարդ դոլար՝ ավելին, քան նախապես պլանավորված է եղել, գրում է reuters.com-ը:

Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների  ընդհանուր պորտֆոլիոն անցել է 50 միլիարդ դոլարի շեմը, հայտարարել է ՌԴ նախագահը ռազմատեխնիկական համագործակցության նախագահական հանձնաժողովի նիստի ընթացքում: