23:19 , 29 մարտ, 2016
168.am-ը գրում է.
Ավելի քան մեկ միլիոն մարդ էր եկել The Rolling Stones բրիտանական լեգենդար ռոք-խմբի անվճար համերգին, որը տեղի է ունեցել մարտի 25-ի երեկոյան Կուբայում: Այս մասին տեղեկացրել են երաժիշտերը:
«Բաց երկնքի տակ հրապարակը լեփ-լեցուն էր երկրպագուներով. 700 հազար մարդ հրապարակի տարածքում էր, եւս 500 հազարը՝ դրանից դուրս»,- ասված է Twitter-ում տարածված խմբի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ համերգը տեւել է 2 ժամ 15 րոպե: