23:04 , 29 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը որոշում են ընդունել Թուրքիայի հարավային շրջաններից դուրս բերել իրենց աշխատակիցների ընտանիքների անդամներին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշումը կապված է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հետ:
Մասնավորապես որոշումը վերաբերում է Ադանայում ԱՄՆ հյուրպատոսության, «Ինջիրլիկ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում ԱՄՆ պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Միաժամանակ շեշտվում է, որ այս որոշումը նշյալ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների այցելության արգելք չէ: