22:38 , 29 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Սպիտակ տունը հաստատել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ` Բարաք Օբամայի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սպասվող հանդիպման լուրը:
Այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի Վաշինգտոնում` մարտի 31-ից ապրիլի 1-ը, կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Օբամայի հետ:
Մինչ այդ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահի հետ անձնական հանդիպումից: